Չեխիայի նախագահը հրաժարվել է Ռուսաստանի դեսպանատանը նշել Հաղթանակի օրը


14:08 , 8 մայիս, 2014

zeman_milos101in.am-ը գրում է.

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի ընդունել Երկրորդ համաշխարհային պատերազմի 69-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը մասնակցելու՝ Պրահայում Ռուսաստանի դեսպանության հրավերը, հայտնում է չեխական ČTK պորտալը՝ հղում անելով նախագահի մամլո քարտուղար Յիրժի Օվչաչեկին:

Նա նշել է, որ Զեմանի փոխարեն Ռուսաստանի դեսպանատանը հանդիսությանը կմասնակցի արտաքին գործերի նախարարության գրասենյակի տնօրեն Գինեկ Կմոնիչեն: