1. «Մահվան հրեշտակները» Լեյնցից

«Մահվան հրեշտակները» Վիեննայի Լեյնցի հիվանդանոցի 4 բուժքույրեր էին` Վալտրաուտ Վագները, Իռեն Լեյդոլֆը, Մարիա Գրուբերը և Ստեֆանիա Մայերը: Նրանք սկսել են սպանել իրենց հիվանդներին` 1983 թ.-ից: Սպանում էին 75-անց հիվանդներին, ովքեր իրենց դուր չէին գալիս կամ ում բուժումը բարդ էր: Քույրերին ձերբակալել են 1991 թ.-ին: Նրանք խոստովանել են, որ սպանել են 48 մարդու` խղճահարությունից ելնելով: Սակայն ոստիկանների կարծիքով, բուժքույրերի զոհերի քանակը կարող է հասնել 200-ի: Քույրերից ամենաերկարը բանտարկվել է Վագները` որպես հանցավոր խմբի պարագլուխ: Նա ազատվել է 2008 թ.-ին: Բոլոր քույրերին ազատել են սահմանված ժամկետից շուտ` լավ պահվածքի համար և նոր անձնագրեր են տվել:
2. Քրիստեն Գիլբերտ

Քրիստեն Գիլբերտն աշխատել է Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաքի վետերենների բժշկական կենտրոնում` որպես բուժքույր: Նա սպանել է իր չորս հիվանդներին` ներկարկելով ադրենալինի մեծ չափաբաժին: Գիլբերտի բոլոր զոհերը տարբեր պատերազմների վետերաններ էին` 35-ից 66 տարեկան: Ձերբակալվել է և դատապարտվել ցմահ ազատազրկման` չնայած օրենքը թույլ էր տալիս նույնիսկ մահապատժի դատապարտել:
3. Չարլզ Կալլեն

Չարլզ Կալլենն աշխատել է Նյու Ջերսիի և Փենսիլվանիայի տարբեր ծերանոցներում և հիվանդանոցներում: Կալլենն աշխատել է գիշերային հերթափոխով և հիվանդներին սպանել է թմրանյութի ներարկմամբ: Սպանել է 20 տարվա ընթացքում և բռնվել է միայն այն ժամանակ, երբ մեկ տարում սպանել է 13 հիվանդի: Կալլենին մեղավոր են ճանաչել 29 սպանություններում, սակայն նա խոստովանել է, որ սպանել է 40 հոգու` խղճահարությունից ելնելով: Նրա զոհերը հիմնականում տարեց մարդիկ էին: Խուսափել է մահապատժից և դատապարտվել է 11 ցմահ ազատազրկման կամ 397 տարվա բանտարկության` առանց ներման իրավունքի:
4. Ռիչարդ Անջելո

1980-ական թթ.-ին Ռիչարդ Անջելոն աշխատում էր Նյու Յորքի «Բարի Սամարացի» հիվանդանոցում` որպես բուժեղբայր: Նրա հանցավոր գործունեության առաջին կասկածները հայտնվել են, երբ հիվանդներից մեկի մեզի անալիզում հայտնաբերվել է դեղամիջոց, որ նրան նշանակված չի եղել: Ձերբակալությունից հետո Անջելոն խոստովանել է, որ հիվանդներին երեկոյան թմրանյութ է սրսկել, որպեսզի ծանրանա նրանց շնչառությունը, իսկ հաջորդ օրն ինքը փրկի նրանց: Անջելոն խոստովանել է, որ անլիարժեքության բարդույթ է ունեցել: Նրա գործողությունների հետևանքով մահացել է 25-37 հիվանդ: Անջելոն դատապարտվել է 61 տարվա ազատազրկման:
