Սերգեյ Նարիշկին - Հովիկ Աբրահամյան հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ և ՌԴ խորհրդարաններում ստեղծել նոր ինստիտուտ


01:35 , 25 հուլիս, 2012

Սերգեյ Նարիշկին-Հովիկ Աբրահամյան հանդիպումից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարաններում պետք է ստեղծվի մի նոր ինստիտուտ` այդ երկրների ներկայացուցիչ-անդամի պերմանենտ մասնակցությունը հարևան երկրի խորհրդարանում: Կարծում եմ` այս երևույթը ոչ միայն նորարարություն կարելի է համարել հետխորհդային երկրների փոխադարձ հարաբերությունների զարգացման համար, այլ նաև այն կարող է խթան հանդիսանալ բազմաթիվ խնդիրների առաջ քաշման և ընթացք տալու առումներով: