Գիտնականներն առաջարկում են ՄԻԱՎ-ը բուժել սոյայի սոուսով


09:56 , 8 մայիս, 2014

soys_soevii1in.am-ը գրում է.

Սոյան կարող է փրկել ՄԻԱՎ-ով տառապող բազմաթիվ հիվանդների: Նման եզրակացության է եկել Միսուրիի համալսարանի բժշկական դպրոցի մոլեկուլյար կենսաբանության և իմունոլոգիայի պրոֆեսոր Ստեֆան Սարաֆյանոսի գլխավորած հետազոտական թիմը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Բժիշկների ուշադրությունն է գրավել EFdA մոլեկուլը, որը դեռևս 2001-ին հայտնաբերել էին սոյայի սոուս արտադրող Yamasa ճապոնական ընկերության մասնագետները: Պարզվել է, որ համն ուժեղացնող այդ միացությունն իր ազդեցությամբ նման է տենոֆովիր դեղանյութին, որը կիրառվում է ՄԻԱՎ վարակակիրների բուժման համար:

Տենոֆովիրի արդյունավետությունը ժամանակի հետ նվազում է, քանի որ օրգանիզմը սովորում է դրան: Իսկ EfdA-ի հանդեպ դիմադրողականությունը կզարգանա քիչ հավանականությամբ, քանի որ մոլեկուլը սկսում է գործել ավելի արագ և կործանվում ավելի դանդաղ:

Գիտնականներն արդեն փորձեր են իրականացրել ՄԻԱՎ վարակակիր հանդիսացող կապիկների վրա: Արդյունքը եղել է գոհացնող: Ներկայում EfdA-ի արդյունավետությունը ստուգում է ամերիկյան դեղագործական Merck հսկան: