09:40 , 8 մայիս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ դիմել է ռուսամետ անջատողականներին՝ հետաձգելու մայիսի 11-ի հանրաքվեն, ինչպես նաև նախագահական ընտրությունների անցկացումը անվանել էր «քայլ ճիշտ ուղղությամբ»։ Պուտինի այս անսպասելի հայտարարությանը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին թերահավատորեն է վերաբերվում։
«Պուտինն Ուկրաինայի հետ ցանկանում է «մուկն ու կատու» խաղալ։ Նա հրապարակայնորեն հետ է կանգնում ուկրաինական զարգացումներից, սակայն միաժամանակ պատրաստվում է յուղ լցնել հարավ-արևելքի ապակայանուցման կրակի մեջ։ Պուտինը հրապարակայնորեն մի կողմ է քաշվում Ուկրաինայի իրադարձություններից, սակայն իրականում պատրաստվում է ոչ միայն փայտ գցել անջատողականների կրակի մեջ, այլ նաև մշտապես փչել նրա ուղղությամբ», – ասել է Սաակաշվիլին՝ նշելով, որ այս քայլով Պուտինը ժամանակ է շահում, սակայն Ուկրաինան մասնատելու իր մտադրությունից չի հրաժարվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ