Ուորլիքը կոչ է անում ԼՂ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ վարել, բայց ինչո՞ւ է տողատակերով ասում. Թ. Պողոսյան


09:16 , 8 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Կարնեգի» հիմնադրամում ունեցած ելույթին, նշեց, որ դեսպան Ուորլիքը ի մի է բերել բոլոր ժամանակներում հնչած առաջարկները՝ բանակցությունների սեղանից մինչև ամենատարբեր ձևաչափեր ու ավելացրեց. «Եթե նայենք այդ Լակվիլայի 6 կետերին, անդրադարձը ինչ-որ մի այլ տեսակի մեկնաբանություն ունի: Ի դեպ, որին նույն կողմը ժամանակին նույն մեկնաբանությունը չի տվել: Այնպես որ, կարելի է ասել միակ նորությունը, որ այստեղ կա, այն է, որ կոնկրետ մեկ ամերիկացի համանախագահն է այս տեսակի մոտեցում ցուցաբերում»:

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ տպավորություն ստացաք ԱՄՆ համանախագահի՝ «Կարնեգի» հիմնադրամում ունեցած ելույթում հնչեցրած առաջարկներից։

-Ընդհանուր գաղափարը այդ բոլոր առաջարկների տարբեր ժամանակներում հնչեցվում էին, եթե վերցնենք, որ ռեֆերենդումը պետք է լինի լուծման հիմքը, դրա մասին բոլորը միշտ ասում էին այն, որ ինչ-որ փոխզիջումների հարցեր էին արծարծվում կամ որ ասում էին՝ «եկե՛ք Լեռնային Ղարաբաղին տրամադրենք միջանկյալ կարգավիճակ». ինչ-որ միջանկյալ կարգավիճակ առաջարկելն ինձ համար անհասկանալի է… Ընդհանրապես, միջանցքի խնդրի շրջանակներն են անհասկանալի, հատկապես՝ երբ Լաչինի հարցն է դրված, այն էլ՝ ինչ-որ կիսատ-պռատ: Այդ տեսակ հարցերը բոլորը բանակցային հարցեր են և իմ կարծիքով միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են որոշել, թե ինչը ոնց կարող է լինել: Բայց եթե նայենք, որ կա կոչ, որ քաղաքացիական հասարակությունները պետք է աշխատեն իրար հետ, փորձեն ինչ-որ միջավայր ձևավորել, որտեղ հասարակությունները կմտածեն ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին, կարելի է դրական լույսի ներքո դիտարկել:

Եվս մեկ կետ, որ ինձ թվում է անհասկանալի է, որտեղ խոսվում է այն մասին, որ պատասխանատվությունը միայն և միայն երկու նախագահների միջև է, որովհետև Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին: Այսինքն՝ արդեն երեք կողմ կա, և երկրորդ՝ ինձ թվում է այնպես չէ, որ խնդիրը երկու մարդկանցից է կախված. երեք երկրներում երեք հասարակությունները պետք է իրենց տեսակետն արտահայտեն:

-Պարո՛ն Պողոսյան, նշվեց, որ պայմանավորվածության առանցք պետք է լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտը, համապատասխան այլ փաստաթղթեր, ինչպես նաև ՄԱԿ-ի խարտիան: Վերջինին հղումը նորություն չէ՞:

-Չէ՛, տարբեր ժամանակներում ՄԱԿ-ի խարտիաներին էլ եղել են տարբեր հղումներ և դրանցից մեկում ամրագրված է նույն ազգերի ինքնորոշման իրավունքը: Այնպես չէ, որ դա նորություն է, երբևէ հնչած չի եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ