ՄՄ անդամ դառնալուց հետո ՌԴ դեսպանը իրեն գուբերնատորի պես է պահելու մեր սեփական հայրենիքում


00:17 , 8 մայիս, 2014

Դեռ Մաքսային միության անդամ չենք դառել՝ Ռուսաստանի դեսպան Վոլինկինը արդեն հաթաթաներ է տալիս ՀՀ քաղաքացիների եւ ՀԿ-ների հանդեպ: Բա որ ՄՄ անդամ դարձանք՝ դժվար չէ պատկերացնել, որ սա արդեն իրեն գուբերնատորի պես է պահելու մեր սեփական հայրենիքում: Սա, ի դեպ, այն դեսպանն է, ով 2007 թվականին Վրաստանի հանդեպ հետախուզական գործունեություն ծավալելու համար այդ երկրի իշխանությունների կողմից հայտարարվեց անցանկալի անձ (pesona-non-grata) եւ վտարվեց Վրաստանից: Բայց դե «նժդեհական» ՀՀԿ-ական իշխանությունների ծպտունը, իհարկե, դուրս չի գալիս: Պապանձվել են «ազգի պահապանները», վախից թուքները բերաններում չորացել է: