22:59 , 7 մայիս, 2014Երգիչ Մարտին Մկրտչյանի համար այս տարին բուռն շրջագայությունների տարի է: Երգիչը վերջերս առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Լոս Անջելեսի Pasadena Civic դահլիճում: Մարտին Մկրտչյանին Ամերիկայում բնակվող հայ համայնքը չափազանց ջերմ է ընդունել, երգչի պրոդյուսեր Արմին Մովսիսյանի խոսքով` համերգից 5 օր առաջ բոլոր տոմսերնը վաճառված են եղել:

«ԱՄՆ-ում հանդիսատեսը մեզ շատ ջերմ ընդունեց, մեծ տպավորություններով ենք վերադարձել Երևան և նույն ոգևորվածությամբ էլ նորից մեկնել ենք համերգային շրջագայությունների: Մարտին Մկրտչյանին բեմում ես դեռ այդքան ոգևորված և շարժուն չէի տեսել, իսկ հանդիսատեսի հետ անմիջական կապը չնկատել չէր լինի»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց երգչի պրոդյուսերը՝ հավելելով, որ իրենց նաև շատ է ոգևորել այն փաստը, որ տոմսերը համերգային ծրագրից 5 օր առաջ արդեն վաճառված են եղել, ինչը յուրաքանչյուր երգչի համար, ով ներկայանում է իր առաջին մենահամերգով, մեծ պատիվ է:

Ի դեպ, ArmStar.am-ը տեղեկացավ, որ ԱՄՆ-ի Փասադենա քաղաքում երգիչը մասնակցել է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:
Շարունակությունն՝ այստեղ