19:45 , 7 մայիս, 2014Այսօր աշխարհը նշում է ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովի հայտնագործության` ռադիոյի միջազգային օրը, ով 1895 թվականին այս օրը աշխարհին ներկայացրեց առաջին ռադիոկապը:
ArmStar.am-ն այս առիթով փորձեց զրուցել ռադիոյի և հեռուստատեսության ոլորտում արդեն պրոֆեսիոնալ, գեղեցկուհի հաղորդավարուհիներից մեկի` Լուսինե Բադալյանի հետ:

Հաղորդավարուհին ռադիո մուտք է գործել դեռ համալսարանական տարիներից, սակայն ռադիոյում աշխատելը նրա համար ի սկզբանե դեռ պատանեկան տարիքից մեծ երազանք է եղել:
«Անընդհատ լսելով և փորձելով կատարելագործվել ես՝ շարժվեցի դեպի իմ երազանքը: Ռադիոյում աշխատելը երազանք էր, որը ես իրականացրեցի, որովհետև ոչինչ պատահական չի եղել: Համալսարան էլ ընդունվել էի, որպեսզի հասնեմ երազանքիս, որովհետև հիշում եմ մի անգամ զանգահարել էի իմ սիրելի ռադիոկայաններից մեկը, որտեղ հարցրեցի, թե ինչ է պետք ձեզ մոտ սովորելու համար, ինձ պատասխանեցին՝ բարձրագույն կրթություն, և արդեն համալսարանական տարիներից կյանքն ինձ տարավ այդ հունով»,- ասում է Լուսինե Բադալյանը:

Լուսինեի ընկերուհին, տեսնելով նրա բուռն սերը ռադիոյի նկատմամբ, նրան ծանոթացնում է հաղորդավար Էրիկ Անթառանյանի հետ , ում հետ էլ հաղորդավարուհին մասնագիտական նոր փուլ է թևակոխում:
«Ընկերուհիս ասաց՝ համալսարանում մի տղա կա, ով քեզ պես ապրում է ռադիոյով, ասաց՝ արի քեզ իր հետ ծանոթացնեմ , որովհետև պլաններ կան, ուզում ենք համալսարանում ռադիո բացել, և հնարավոր է , որ հենց նույն ռադիոյում դուք գնաք փորձաշրջան անցնելու, ու դա ինձ համար մեծ երջանկություն էր: Էրիկի հետ ծանոթացա, հետագայում արդեն , իմանալով Հանրային ռադիոյի հայտարարած քասթինգի մասին, երկուսս էլ դիմեցինք և երկուսս էլ անցանք այդ քասթինգը, և մեր նպատակը հենց Հայ FM տեղափոխվելն էր, ինչն առաջինը ինձ մոտ ստացվեց»:
Շարունակությունն` այստեղ