Հորանջելու հաճախականությունը կախված է ջերմաստիճանից


21:15 , 7 մայիս, 2014

1323020416_11in.am-ը գրում է.

Հորանջելու հաճախականությունը կախված է տարվա եղանակից, համապատասխանաբար նաև ջերմաստիճանից՝ պարզել են Վիեննայի համալսարանի գիտնականները: Նրանց հոդվածը հրապարակվել է Physiology & Behavior ամսագրում:

Նրանք նման եզրահանգման են եկել հետազոտության ընթացքում, որին մասնակցել է մոտ 100 մարդ: Գիտնականները նրանց հետևել են տարվա ընթացքում՝ Վիեննայում զբոսանքների ժամանակ:

Հետազոտողներին հաջողվել է պարզել, որ մարդիկ առավել հաճախ հորանջում են շոգ և չորային եղանակին: Եվ քանի որ հորանջելու գործառույթներից մեկը ուղեղի հովացումն է, նման օրինաչափությունը գիտնականներին բավականին տրամաբանական է թվում:

Միևնույն ժամանակ շատ շոգ եղանակին հորանջելը հազիվ թե օգնի ուղեղի հովացմանը, այդ իսկ պատճառով մարդիկ հորանջում են բավականին հաճախ: