Ընտանիքում ավագ երեխաները փոքրերից ավելի հաջողակ են


20:37 , 7 մայիս, 2014

konflikt_detey1in.am-ը գրում է.

Էսեքսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ընտանիքում ավագ երեխաները կյանքում ավելի հաջողակ են, քան կրտսերները:

Հետազոտությունների ընթացքում ստացված փաստերը վկայում են, որ կյանքում հաջողությունը ժպտում է ընտանիքում ավագ երեխաներին: Դրա վառ օրինակներն են Հիլարի Քլինթոնը, Օփրա Ուինֆրին, Ջոան Ռոուլինգը, Բեյոնսեն: Նրանք իրենց ընտանիքի առաջնեկներն են ու հասել են մեծ հաջողությունների:

Ընդ որում՝ հետազոտողները պնդում են, որ աղջիկները առավել շատ շանսեր ունեն հաջողության հասնելու՝ շնորհիվ հավակնոտության: Այս մասին հայտնում է Myjane-ը:

Եզրակացությունը արվել է 3532 տնային տնտեսուհիների տրամադրած տեղեկության հիման վրա, որոնք ունեն 2 ու ավելի երեխա: