Դինոզավրերը չեն անհետացել, այլ վերածվել են թռչունների. գիտնականներ


17:30 , 7 մայիս, 2014

dinozavry_prevratilis_v_pti1in.am-ը գրում է.

Դինոզավրերի 426 տեսակների էվոլյուցիայի նորագույն հետազոտությունը ցույց է տվել, որ այդ կենդանիները ժամանակի ընթացքում փոխվել են ու ի վերջո վերածվել թռչունների:

«Մենք պարզել ենք, որ զանգվածի կրճատումը դարձել է դինոզավրերի՝ որպես կենդանիների էվոլյուցիոն զարգացման առանցքային գործընթաց: Արդյունքում նրանք վերածվել են թռչունների, որոնք ներկայում ունեն 10 հազար տեսակ»,- ասել է աշխատանքի հեղինակներից պրոֆեսոր Ռոջեր Բենսոնը:

Աշխատանքի ընթացքում մասնագետները հետևել են գենետիկ փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել 200 մլն տարի առաջ երկրի վրա բնակված դինոզավրերի հետ՝ հայտնում է ITAR-TASS-ը: