16:40 , 7 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Փարիզի համալսարանի գիտնականները փորձարկում են եռաչափ թվային հայելի, որն ի վիճակի է պատկերել մարդու ներքին օրգանները, հայտնում է ITAR-TASS-ը:
Էկրանին ցուցադրվում են նկարները, որոնք ավելի վաղ հավաքել ու մշակել էին ռենտգենի ու մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով:
Դրանից հետո հայելու մեջ երևում է ներքին օրգանների ու ոսկորների ավատարը՝ դրան նայողի իրական կերպարի փոխարեն:
Գիտնականները կարծում են, որ իրենց գյուտը կիրառություն կգտնի բժշկության մեջ, օրինակ՝ կօգնի հանգամանորեն պատրաստվել վիրահատությանը: