16:29 , 7 մայիս, 2014
I. Հաղթում է լավ երգը.
1. Հաղթում է Արամ Mp3-ն՝ որպես իսկապես ամենալավ երգ, բոլորի կողմից ամենաշատը սիրված: Դրա մասին վկայում է YouTube-ի դիտումների, հավանումների թիվը, բուքմեյքերների գնահատականները, կայքերի հարցումները: Այս տարբերակը կապացուցի, որ Եվրատեսիլը իսկապես երգի մրցույթ է:
II. Հաղթում է քաղաքականությունը: Այս դեպքում հնարավոր է 3 տարբերակ:
2. Հաղթում է Շվեդիայի ներկայացուցիչը, քանի որ շատ երկրներ տարբեր քաղաքական պատճառներով մեզ ձայն չեն տալիս՝ մասամբ նաև Ադրբեջանի ազդեցությամբ: Այս դեպքում հաղթում է 2-րդը համարվող Շվեդիան:
3. Հաղթում է Կոնչիտա Վյուրստը՝ ի նշան սեռական փոքրամասնությունների նկատմամբ տոլերանտության և համերաշխության: Ես հոմոֆոբ չեմ, Կոնչիտայի կերպարը բավականին օրիգինալ է, բայց նրա երգը շատ թույլ է հաղթելու համար, իսկ ողջ աղմուկը կապված է միայն օրիգինալ կերպարի հետ:
4. Հաղթում է Ուկրաինան՝ որպես Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ համերաշխության նշան: Ցավով եմ հետևում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, բայց Ուկրաինայի երգը ևս այդքան էլ լավը չի: Եվ ամեն դեպքում, սա երգի մրցույթ է, ոչ թե երկրների:
Մայիսի 10-ին կիմանանք՝ Եվրատեսիլը երաժշտական մրցո՞ւյթ է, թե քաղաքական: