Գիտնականները հայտնաբերել են սրտի աշխատանքը բարելավող սպիտակուց


15:43 , 7 մայիս, 2014

dxfh1in.am-ը գրում է.

Իտալացի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել սպիտակուց, որը սրտի բջիջներին օգնում է մաքրվել տոքսիկ նյութերից ու կանխարգելել լուրջ հիվանդությունները:

Atrogin-1 սպիտակուցի հայտնաբերումը կարող է բարելավել սրտանոթային որոշ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը՝ գրում է Mignews-ը:

Նման եզրակացության են եկել Վենետիկի մոլեկուլյար բժշկության ու Պադուայի համալսարանի գիտնականները: