Թագավորը, ստրուկը, հավասարը. Երեխայի դաստիարակության տիբեթյան մեթոդները


14:15 , 7 մայիս, 2014

Թագավորը, ստրուկը, հավասարը. Երեխայի դաստիարակության տիբեթյան մեթոդներըAroxj.am-ը գրում է.

Ամենակարևորը` ոչ մի վիրավորանք և ֆիզիկական ուժ: Տիբեթյան դաստիարակության ամենագլխավոր կանոնն է: Հայտնի է, որ Տիբեթում երեխաների դաստիարակությունը սկսում է ծնվելու օրվանից: Այնտեղ երեխայի ապագա վարքը, սովորույթները, հնարավոր շեղումներն ու <<դժվար տարիքի>> դրսևորումները հաշվարկված են:  Դրա հետևանքով տիբեթցի իմաստունները մշակել են երեխայի դաստիարակության հստակ մեխանիզմներ, որոնք ըստ տարիքային խմբի բաժանվում են երեք հիմնական փուլերի: Aroxj.am-ը ներկայացնում է երեխայի դաստիրակության տիբեթյան 3 փուլերը՝

Թագավորը. 1-ին փուլ՝ մինչև 5 տարեկան

Երեխային պետք է վերաբերվել ինչպես <<թագավորին>>:  Եթե նա որևէ բան սխալ է անում,  ապա դուք պետք է ժպտաք, դեմքի մեղ արտահայտությամբ նայեք երեխային ու փորձեք <<խաղիկների>> միջոցով բացատրել, թե ինչու պետք չէ այդպես անել: Ձեր դեմքի ջջղային արտահայտությունը կամ այլայլումը երեխան շատ շուտ ընկալում է: Այդ պահին երեխայի մոտ վերանում է ակտիվ գործունեությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ, քանիոր երեխայի մոտ դեռ չի կառուցվել երկար տրամաբանական շղթան: Օրինակ նա կոտրել է որևէ թանկարժեք բան. նա չի հասկանում, որ դա ձեռք է բերվել երկար տարիների աշխատանքի ու զրկանքների արդյունքում կամ դժվարություններ հաղթահարելու միջոցով. պատիժը նա ընկալում է, որպես ուժի գործադրում և ճնշում:

Ստրուկը. 2-րդ փուլ՝ 5-10 տարեկան

Այս տարիքային շրջանում երեխային պետք վերաբերվել ինչպես <<ստրուկի>>: Նրա առաջ պետք է դնել խնդիրներ և պահանջել դրանց լուծումը: Կարելի է պատժել դրա նք չլուծելու կամ չկատարելու համար: Այդ տարիքային շրջանում երեխայի մոտ ակտիվ գործում է ինտելեկտը: Երեխան պետք է սովորի տարբերակել մարդկանց վերաբերմունքը իր արարքներին, հասկանալ, որ դեպքում նրան ինչ է սպասվում: Կարճ ասած՝ գիտակցել ինչն է լավ և ինչն է՝ վատ և որ արարքը ինչ արձագանք կգտնի շրջապատում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ