15:17 , 7 մայիս, 2014Դեյվ Ինգլդոուն դեռևս ամբողջացնում է այս ֆոտոշարքը, որում պատկերված է, թե ինչպես են զվարճանում ինքն ու իր երեք տարեկան դուստրը: Դեյվ Ինգլդոուն ինքն իրեն աշխարհի ամենալավ հայր է հռչակել:

Նա մի գիրք է հրատարակել, որում զետեղված են այս սքանչելի լուսանկարները:

Ընտանեկան կյանքի մասին պատմող այս նկարները պարզապես սքանչելի են:

Ալիսի 43-ամյա հայրը սկսել է կազմել այս ֆոտոշարքը, երբ Ալիսը դեռ 6 շաբաթական էր: Ահա ֆոտոշարքի առաջին լուսանկարը:

Սկզբում ես պարզապես ցանկանում էի մի փոքր զվարճանալ, քանի որ գերհոգնած էի ու զրկվել էի քնից: Ես ցանկանում էի ուղղակի ցույց տալ, թե ես որքան քնկոտ ու շփոթված էի:

Սա նույնպես վաղ շրջանի լուսանկարներից է: Ինգլդոուն վախենում էր, որ հանկարծ կարող է թողնել Ալիսին ավտոմեքենայի վրա:
Ֆոտոնախագծի սկզբնական շրջանի լուսանկարները հիմնականում արտացոլում են այն վախերը, որոնք ես զգում էի իբրև հայր:

Ինգլդոուն ասել է, որ հաճախ առանձին-առանձին է նկարում իր ու Ալիսի լուսանկարները, ապա խմբագրում է դրանք և միացնում իրար: Լուսանկարները նկարելու վրա մեկ կամ երկու ժամ է ծախսվում, սակայն հետագա վերամշակման համար կարող է մինչև 20 ժամ պահանջվել: Հարցազրույցներից մեկում Դեյվը նշել է. «Ալիսը երբեմն հոժարակամ մասնակցում է ֆոտոսեսիաներին ու սիրով համագործակցում ինձ հետ, սակայն երբեմն հարկ է լինում նրան կաշառք տալ, որպեսզի նա համաձայնի մասնակցել ֆոտոսեսիային: Ես ու նա միասին նպաստում ենք ֆոտոշարքի համալրմանը: Երբեմն դա զվարճալի է նրա համար, իսկ երբեմն էլ նա գերադասում է ինչ-որ այլ բանով զբաղվել»:
Ալիսին իբրև կաշառք տալիս են միրգ, մրգային սառույց կամ շոկոլադ:

Ինգլդոուն սկսեց լուսանկարները հրապարակել Facebook-ում իր ընտանիքին ու ընկերներին զվարճացնելու համար: Նա սկսեց ավելի մեծ ուշադրություն հատկացնել լուսանկարչությանը այն ժամանակ, երբ նրա մի քանի ընկերներն ասացին, որ սիրով իր և Ալիսի նկարներով օրացույց կգնեին:

Մի տարի անց, երբ առաջին օրացույցն արդեն լույս էր տեսել, նա իր ֆոտոնախագծի մասին գրեց Kickstarter կայքում: Այն համարվեց կայքի լավագույն նախագծերից մեկը:

Ինգլդոուի ֆեյսբուքյան էջին ներկայումս մոտ 105.000 օգտատեր է հետևում:
Ինգլդոուն Working America ոչ առևտրային կազմակերպությունում զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը: Թերևս հենց այդ պատճառով էլ նա իբրև լուսանկարիչ լրիվ դրույքով չի աշխատում: Ինգլդոուն ավարտել է Տեխասի համալսարանի ֆոտոլրագրության բաժինը:

Քանի որ ես լուսանկարչությունից բացի այլ աշխատանք ունեմ, ես կարող եմ ինձ թույլ տալ լուսանկարել միայն այն, ինչ ցանկանում եմ: Ես ազատ եմ լուսանկարել միայն այն բաները, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինձ համար: Ներկայումս ես հետաքրքրված եմ իմ ընտանիքին ու Ալիսին լուսանկարելով:
Ինգլդոուին աջակցում է նրա կին Ջենը: Նա հոգում է, որ Ալիսը երջանիկ ու կուշտ լինի: Երբեմն Ջենն ինքն էլ է հայտնվում լուսանկարների մեջ:

«Հիմա, երբ Ալիսն արդեն մի փոքր մեծ է, նա խնդրում է, որ մայրիկը ևս լուսանկարվի իր հետ, ուստի վերջին ամիսներին մենք փորձում ենք համոզել Ջենին, որ ավելի հաճախ հայտնվի ֆոտոխցիկի առաջ», - ասել է Ինգլդոուն:

Ֆոտոշարքում ներառված են նաև «Քայլող հայրը» և «Գանգնամ սթայլ» լուսանկարները:
Ինգլդոուն ասել է, որ իր աղջկանից է կախված, թե ֆոտոնախագիծը որքան ժամանակ կշարունակվի:

Նա ասել է. «Ես չեմ ցանկանում այն ծնողների թվին դասվել, ովքեր իրենց երեխաներին ստիպում են անել այն, ինչ իրենք են ցանկանում: Եթե գա ինչ-որ պահ, երբ նա ասի «Հայրի՛կ, ես այլևս չեմ ցանակնում սրանով զբաղվել», մենք կհարգենք այդ որոշումը»:

Ինգլդոուն ասել է, որ ցանկանում է, որ իր դուստրը նոր գաղափարներ հուշի իրեն:

Ես հուսով եմ, որ երբ նա մի փոքր մեծանա, կօգնի ինձ նոր մտահղացումներով, որոնք մենք միասին կիրագործենք: Մենք այս նախագծում գործընկերներ կլինենք:
Թեպետ արդեն երեք տարի է, ինչ այս ֆոտոնախագիծն իրականացվում է, Ալիսը մինչ օրս էլ ոգևորվում է լուսանկարները տեսնելիս: Նա դեռևս շատ փոքր է, որ գիտակցի, որ այդ լուսանկարներն արտասովոր մեծ ճանաչում են գտել ինտերետում:

Նա շատ հրճվեց, երբ մեզ փոստով ուղարկեցին գրքի մի օրինակ, սակայն չեմ կարծում, թե նա գիտակցում է, որ սա արտասովոր բան է: