Լենա Ղազարյանը՝ խորհրդավոր երկրպագուների և պատուհանից դուրս նետված ծաղիկների մասին


13:22 , 7 մայիս, 2014

Life.panorama.am-ը գրում է.

Լենա Ղազարյանը՝ խորհրդավոր երկրպագուների և պատուհանից դուրս նետված ծաղիկների մասին

«Պրեմիերա» նախագծում հաղթանակ տարած երգչուհին՝ Լենա Ղազարյանը, արդեն հասցրել է երկրպագուների բանակ հավաքել. այդ են վկայում  նրա անունով սոցցանցերում ստեղծված  «ֆան» էջերը: Քչերը գիտեն, որ Լենան ընդամենը 17 տարեկան է, և, չնայած այդ տարիքին, հասցրել է հայկական երգարվեստում իր հետքը թողնել: Life.panorama.am-ը Լենայի հետ զրուցել է նրա հետագա ծրագրերի, մրցույթների կարևորության մասին, ինչպես նաև իմացել է մի քանի գաղտնիքներ, որոնք առնչվում են խորհրդավոր երկրպագուներին:

-«Պրեմիերա»  նախագծում  տարած հաղթանակից հետո ո՞րը եղավ ձեր հաջորդ
նպատակը՝ երգարվեստի ոլորտում:

-Հաղթանակը մեծ լիցքեր տվեց և ոգևորեց, որ  ավելի շատ աշխատեմ երգարվեստի ասպարեզում: Ասեմ, որ շուտով կլինեն նոր երգեր ու տեսահոլովակներ, բայց դեռևս փակագծերը չեմ բացի:

-Հայաստանում երաժշտական մրցույթները երիտասարդ երգիչների համար ի՞նչ 
նոր դռներ են բացում:

-Շատ մեծ դռներ են բացում: Երբ սկսեցի մրցույթների մասնակցել,  շփվեցի պրոֆեսիոնալ անձնակազմի, ղեկավարի հետ  և նրանց հետ աշխատելով՝ փոքր-ինչ կայացա:

-Կա՞ մի երաժշտական մրցույթոր ծրագրում եք հաջորդիվ մասնակցել:

-Դեռ ոչ:

-Ինքներդ երգեր գրու՞մ եքԵթե այո՝ ե՞րբ դրանք կհանրայնացնեք:

-Երգեր գրում եմ, բայց դեռ ռիսկ չեմ անում ներկայացնել հանրությանը, երբ վստահ կլինեմ, որ դրանք կսիրվեն, գուցե այդ ժամանակ հանրայնացնեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ