Բրոնխիալ ասթմայից չեն մահանում. գլխավոր թոքաբանը շնչառական հիվանդությունների մասին


13:16 , 7 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում շնչառական հիվանդությունների մասին խոսելով, ասաց, որ դրանք բոլոր հիվանդությունների 74 տոկոսն են կազմում:

«Չկա այնպիսի մարդ, որ տարին մեկ անգամ գոնե շնչառական հիվանդությունների հետ կապված խնդիր չունենա»,- ասաց ԱՆ գլխավոր թոքաբանը՝ նշելով, որ գարունն ամենածանր շրջանն է այդ առումով:

«Առաջին տեղում խրոնիկ օքստրուկտիվ շնչառական կամ թոքերի հիվանդությունն է, որը հետագայում դառնում է պրոբլեմ մինչև կյանքի վերջ: Շատ հաճախ մենք վախենալով ասում ենք թոքերի քաղցկեղ, ու պնդում, թե այն անբուժելի հիվանդություն է, բայց դրա ժամանակին հայտնաբերման ու բուժման դեպքում հիվանդը կարող է ապրել 5-10 տարի»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է լայն տարածում ունեցող բրոնխիալ ասթմային, ապա ըստ մասնագետի, առաջանում է այս կամ այն գրգռիչի ազդեցությունից: «Այս հիվանդությունը չի զարգանում, դրանից հիվանդը չի մահանում: Ինչ-որ գրգռիչներից բոլորս էլ կարող ենք ունենալ այն վիճակը, ինչ ունեն բրոնխիալ ասթմա ունեցողները»,- նշեց նա:

Բժիշկը տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի առաջին երեքշաբթին նշում է որպես Ասթմայի համաշխարհային օր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ