Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կստորագրվի ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին փաստաթուղթ. Ա. Զաքարյան


12:46 , 7 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Համաձայն Մինսկում արված հայտարարության՝ նախապատրաստվելու է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթ, որն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կստորագրվի. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։

Հարցին, թե հնարավոր է, որ այդ փաստաթուղթն էլ չստորագրվի, ինչպես ՄՄ-ին անդամակցելու դեպքում էր, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Քաղաքականութան մեջ միշտ 100%-ի էֆեկտ չի կարելի է ակնկալել, դա կախված է բազմաթիվ գործոններից, ոչ միայն ՀՀ-ից և քանի դեռ պաշտպանված են ՀՀ-ի շահերը և ակնկալիքները, ՀՀ-ն շահագրգիռ է միանալ և լիարժեք անդամակցել այդ կազմակերպությանը։ Այս պահի դրությամբ չկան նման զարգացումներ, հեռանկարներ, բայց, այնուամենայնիվ, եթե լինի նման վիճակ, որը հակասի ՀՀ-ի շահերին, ՀՀ-ն կարող է նաև ընդունել այլ որոշում։ Սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա և հստակեցրեց, թե փաստաթղթի ստորագրման դեպքում Հայաստանը կլինի միության հիմնադիր անդամ, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով։

Արտակ Զաքարյանը պնդեց, թե չկա խնդիր, որ Բելառուսն ու Ղազախստանը չեն ցանկանում, որ Հայաստանն անդամակցի Մաքսային միությանը: Ապրիլի 29-ին Մինսկում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը նա չի պայմանավորում այս երկրների ցանկության բացակայությամբ: «Ապրիլի 29-ին չենք մասնակցել, որովհետև այս կազմակերպության անդամ չենք»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ