ԱՄՆ-ում թերթաքարային երկրաշարժերի ուժգնությունը կարող է մեծանալ


12:06 , 7 մայիս, 2014

1200521in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում թերթաքարային հանքերի մշակման ժամանակ կողմնակի գործունեության պատճառով երկրաշարժերի խնդիրը կարող է ավելի լրջանալ: Փորձագետները կանխատեսում են, որ նման տեխնածին աղետների ուժը հետագայում կարող է ավելի մեծանալ՝ ասվում է National Geographic ամսագրում հրապարակված Scientists Warn of Quake Risk From Fracking Operations հոդվածում:

Թերթաքարային երկրաշարժերի թեման քննարկվել է ԱՄՆ Սեյսմոլոգիական միության (Seismological Society of America, SSA) ամենամյա համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 30-ից մայիսի 2-ը Ալյասկա նահանգի Անքորիջ քաղաքում:

Գիտնակաները նշում են, որ կեղտաջուրը դրա պահպանման հորեր մղելը, ինչպես նաև շերտի հիդրավլիկ պայթյունի տեխնոլոգիան կարող են երկրաբանական կազմավորումներում արդեն գոյություն ունեցող գծերում ճնշման բարձրացման հետևանքով կարող են դառնալ երկրաշարժերի պատճառլ: ԱՄՆ-ում արդեն այդպիսի տեխնածին աղետները բնութագրող տերմին է հայտնվել՝ frackquake (fracking և earthquake բառերից):

Անքորիջի համաժողովի արդյունքներով հրապարակված հոդվածում նշվում է, որ չնայած թերթաքարային երկրաշարժերը դեռ քիչ ուսումնասիրված են և դժվար կանխատեսելի՝ փորձագետները հիմք ունեն ենթադրելու, որ տվյալ երկրաշարժերի մագնիտուդը հետագայում կարող է մեծանալ:

Համաժողովին ներկայացվել է նոր հետազոտություն, որն ապագայում կհրապարակվի: Այն ներկայացրած մի շարք գիտնականներ հայտարարել են, որ ըստ կեղտաջուրը դրա պահպանման հորեր մղելու չափի, ինչպես նաև շերտի հիդրոպայթյունի համար օգտագործվող հորերի ընդհանուր թվի աճին զուգահեռ՝ երկրաշարժերի ուժգնությունը կարող է մեծանալ, և ավելի լուրջ երկրաշարժերը նոր «նորմա» կդառնան թերթաքարերի մշակման ժամանակ:

Վերջին տարիներին թերթաքարերի մշակումից առաջացած տեխնածին երկրաշարժերի մեծ մասը մինչ օրս ԱՄՆ-ում միջինը ունեցել են մոտ 3 մագնիտուդ ուժգնություն՝ Ռիխտերի սանդղակով:

Սակայն 2011 թվականի Օկալահոմայում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել: Դա ամենաուժեղ տեխնոգեն երկրաշարժն է եղել, որը, գիտնականների կարծիքով, պայմաանավորված է եղել ԱՄՆ-ում թերթաքարային հանքերի մշակմամբ: 2013-ին այս թեմայով արդեն Geology ամսագրում հոդված է լույս է տեսել:

Գիտնականները նշել են,ո ր երկրաշարժերն առաջնում են ոչմիայն այն դեպքում, երբ թերթաքարի արդյունահանումը կամ ավելցուկ ջրի պահպանումն իրականացվում են պոտենցիալ սեյսմիկ վտանգ պարունակող տարածքների անմիջական հարևանությամբ: Կոռնելի համալսարանի երկրաֆիզիկայի ասիստենտ-պրոֆեսոր Քեթի Քերանենը, մասնավորապես, նշել է. «ջրամբարի ճնշման տարբեր մոդելները,մ որոնք մենք քննարկել ենք, ցույց են տալիս, որ այն հսկա հորերի դեպքում, որոնք օգտագործվում են թափոնային ջրի պահպանման համար, հենց ճնշումը կարող է տարածվել տասնյակ կիլոմետրեր: Սա շատ ավելին է, քան ավելի շուտ էր ենթադրվում»:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության (United States Geological Survey, USGS) երկրաֆիզիկոս Արթ ՄաքԳարրը կոնֆերնսի ժամնաակ ելույթի ընթացքում ասել է. «Մղվող ջրի ծավալը գործոն է, որն ազդում է երկրաշարժերի մագնիտուդի վրա, իսկ մղումների հաճախականությունն ազդում է դրանց առաջացման հաճախականության վրա»:

USGS-ի տվյալներով՝ վերջին 4 տարիներին գրանցվել է 3 բալանոց և ավելի հզոր մոտ 450 երկրաշարժ: Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունների շրջանում՝ 1970-2000 թթ., նման երկրաշարժերի միջին թիվը կազմել է մոտ 20:

Թերթաքարային երկրաշարժերի թվի կտրուկ աճի պատճառով արդեն հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը ներկայացնում է ԱՄՆ մի քանի նահանգները, որտեղ ակտիվորեն մշակվում են թերթաքարային հանքավայրերը: