11:00 , 7 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնային տիեզերական գործակալությունը Իրանի տիեզերական գործակալության հետ ստորագրել է համագործակցության ընդլայնման մասին արձանագրություն: Դրա համաձայն՝ ռուսական կողմն Իրանին կհատկացնի Երկրի լուսանկարները, կմշակի և ուղեծիր կբարձրացնի Իրանի արբանյակները, ինչպես նաև դասընթացներ կանցկացնի տիեզերագնացների շրջանում: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ Իրանին գլխավորապես հետաքրքրում է Երկրի հեռակա զոնդավորման համակարգը: Նրանք հավանաբար կգնեն ռուսական արբանյակներից Երկրի լուսանկարները:
Արձանագրությունում խոսվում է նաև Իրանի համար սեփական արբանյակի մշակման հնարավորության մասին: