Ուկրաինան պետք է կամուրջ լինի Արևելքի և Արևմուտքի միջև, ոչ թե լիճ. Քերի


09:48 , 7 մայիս, 2014

dd3473fa-496e-3fd9-8706-882bfab3f9051in.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում, որպեսզի Ուկրաինան լիճ լինի Արևելքի ու Արևմուտքի միջև, այլ հակառակը՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որպեսզի Ուկրաինան կամուրջ լինի Արևելքի ու Արևմուտքի միջև: Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ գործակալությունը:

«Մենք հույս ունենք ուղի գտնել դեպի այն, որ շահերը համապատասխանեն պահին, որպեզի մենք առաջընթացի ուղի գտնենք, որը կտանի լիցքաթափման»,- հավելել է Քերին:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսքով՝ ԵՄ-ն ճանաչում է ռուսական շահերն Ուկրաինայում: «Դա վերաբերում է ուժեղ տնտեսական կապերին: Իսկապես, կան ուժեղ պատմական կապեր: Եվ իսկապես, պետք է լինի ուղի, որ նրանք (Ուկրաինան և Ռուսաստանը) կարողանան խաղաղ գոյակցել կողք կողքի: Հուսով եմ, որ նախագահ Պուտինը դա կդիտարկի որպես առաջ շարժվելու միջոց»,- ասել է Էշթոնը: