Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը շուտով անվանափոխվելու է


10:10 , 7 մայիս, 2014

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը դիմել է քաղաքապետին` խնդրելով այն անվանակոչել դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Շամիրխանյանի անունով, գրում է «Հայկական ժամանակ»-ը:

Շամիրխանյանը թատրոնի հիմնադիրն է: Դրա բացումը կայացել է «Պայթյուն» ներկայացմամբ, որի ռեժիսորը հենց Շամիրխանյանն էր: Ղազանչյանի խոսքով՝ հարցն արդեն ընթացքի մեջ է...