«Հրապարակ». «Որոգայթի» Զավենի կերպարը մարմնավորած դերասանը «Երևան TV»-ի նոր տնօրեն


08:18 , 7 մայիս, 2014

««Օրինաց երկրի» կողմից վերջերս գնված «Երևան TV»-ն արդեն նոր տնօրեն ունի՝ Սունդուկյան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներում զբաղեցրած կրիմինալ դերերով և հատկապես «Որոգայթի» Զավենի կերպարով։ Նոր «տելե»-ում ղեկավարի պոստ կզբաղեցնի նաև Գայանե Գասպարյանը, ով Ազգային անվտանգության խորհրդում Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակն էր»,– գրում է թերթը։