Ադրբեջանի և Վրաստանի նախագահները հանդիպել են Թբիլիսիում


23:32 , 6 մայիս, 2014

1392277576_aliev131in.am-ը գրում է.

Մայիսի 6-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Trend-ը:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկու երկրների միջև կապերը հաջողությամբ զարգանում են, ինչպես նաև նշվում է հարաբերությունների նշանակությունը`տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից:

Ընդգծվել է նաև Թբիլիսիում տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի կարևորությունը: