Սաուդյան Արաբիայում 62 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով


22:17 , 6 մայիս, 2014

V-Saudovskoy-Aravii-arestov1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայում հայտարարել են 62 մարդու ձերբակալման մասին` ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով. չարամիտները ծրագրում էին իրականացնել դրանք կառավարական հաստատությունների մերձակայքում: Այս մասին գրում է Reuters-ը` վկայակոչելով երկրի ՆԳՆ-ին:

Գերատեսչության տվյալներով` ահաբեկչական խմբում եղել են 69 հոգի Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Եմենի, Պակիստանի և Պաղեստինի քաղաքացիներ:

Հայտարարությունում նշվում է, որ գրոհայինները կապված են եղել Սիրիայի և Եմենի «ծայրահեղական տարրերի» հետ` ծրագրելով հարձակվել մի շարք կառավարական հաստատությունների վրա: