21:52 , 6 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Սիրիայում ընդդիմության զինյալները ականանետերից կրակ են բացել Դամասկոսի կենտրոնում գտնվող առևտրային շրջանի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ «Սուրիա ալ-էն» գործակալությանը հղումով, ականներ են ընկել նաև Արնուս հրապարակի մոտակայքում՝ Ալ-Հասան մզկիթի հարևանությամբ:
Ոստիկանության տվյալներով՝ մեկ մարդ է զոհվել, 23-ը վիրավորվել է: Ռումբերից մեկի պայթյունի հետևանքով ուժեղ հրդեհ է բռնկվել դպրոցի մոտ գտնվող շենքում տեղակայված՝ Սիրիայի Ազգային խորհրդի (խորհրդարան) հարևանությամբ: Կասա քրիստոնեական թաղամասում ռումբն ընկել է ֆրանսիական հիվանդանոցի մուտքի մոտ, ինչի հետևանքով 9 մարդ է վիրավորվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ