19:51 , 6 մայիս, 2014
Նոր վերադաարձա Մայիսի 9-յան թեմատիկ հաղորդումների նկարահանումից, որի ժամանակ մի հարց բարձրացրեցի, որը կուզենայի նաև համացանցով էլ բարձրաձայնել, որովհետև ես դա խիստ ակտուալ ու կարևոր եմ համարում:
Հավանաբար քչերը գիտեն, բայց Հայաստանում շատ քիչ Հայրենականի վետերան կա, որ դեռ ողջ է: Եթե չեմ սխալվում, ապա խոսքը մի քանի հարյուրի մասին է, եթե ոչ տասնյակի ու նրանց թիվն արագ նվազում է, որովհետև ամենաաերիտասարդ վետերանն անգամ 80-նն անց է:
Հավանաբար քչերը գիտեն, բայց այդ ծերունիների մասին մեր սիրելի պետությունը կարելի է ասել, որ ընդհանրապես հոգ չի տանում, և անգամ նրանց «պատվո վճարները» Ռուսաստանն է փոխանցում, իսկ մերոնք՝ Մայիսի 9-ից` Մայիսի 9-ը կանչում են, մի հատ խմբլ մեդալ են տալիս, մի կիլո շաքարավազ, մի բանկա շպռոտ, մի հատ էժան օղի ու եթե օլիգարխներից կամ համայնքի ղեկավարներից ինչ որ մեկը բարեհաճի, կարող ա խեղճ վետերաններին բախտ վիճակվի նաև մի քանի հազար դրամ փող ստանալ...
Ասածս ի՞նչ ա... մարդ եղեք, հարգելի власть имущие մեկ էլ մեզ տարին 365 օր կթող օլիգարխներ ջան: Իրոք ամոթ ա, Ռուսաստանում վետերաններին տներ ու մեքենաներ են տալիս անվճար, իսկ դուք այսպիսի վերաբերմունք եք ցուցաբերում: Ամենապարզ հաշվարկն անգամ ցույց է տալիս, որ այդ մի քանի ծերունիներին ինչ որ հաճելի ու օգտակար բան անելը մի մեծ բան չի ու մեծ ծանրաբեռնվածություն չի լինի ո՛չ բյուջեի, ո՛չ էլ առավել ևս մեզ հարստահարող օլիգարխների համար: Մի երկու տարի անց ընդհանրապես վետերան չի մնալու... Գոնե մի բան արեք, թող էդ մարդիկ մի քիչ ժպիտի առիթ էլ ունենան իրենց թփած արյան դիմաց, որի շնորհիվ ի դեպ, դուք էսօր իշխանություն ու հարստություն ունեք: