Բժիշկները տկարամտությամբ տառապող մարդկանց խորհուրդ են տալիս խնամել ձիերի


19:26 , 6 մայիս, 2014

f38d88a71cd773ad453b1d454935b4d91in.am-ը գրում է.

Ամերիկացի բժիշկները տկարամտությամբ տառապող մարդկանց խորհուրդ են տալիս խնամել ձիերի՝ ասվում է Anthrozoös գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Բժիշկները նման համոզման են հանգել հետազոտության արդյունքում, որի մասնակիցներն էին Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ:

Մասնավորապես, պարզվել է, որ օրական 2-4 ժամ կենդանու հետ միայնակ անցկացնելը օգնում է թեթևացնել հիվանդության ախտանշանները: