«Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին


18:47 , 6 մայիս, 2014

Ի արձագանք բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում եմ, որ այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին:

Երևանի քաղաքապետարանը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում:

Հ. Գ. Սակայն մինչև տոնական միջոցառումները կրկին հորդորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, կենտրոնանալ բացառապես ուսման վրա: