18:40 , 6 մայիս, 2014
Մարդու ազդեցությունը կլիմայի վրա նպաստում է նոր ջերմաստիճանային ռեկորդների առաջացմանը ու խորացնում է գլոբալ տաքացումը, ասվում է նոր զեկույցում, որը նախապատրաստել է ԱՄՆ կառավարությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Փաստաթուղթը, որի վրա աշխատել են ավելի քան 300 փորձագետներ, ինչպես սպասվում է, պետք է ազդի Բարաք Օբամայի էկոլոգիական քաղաքականության վրա: Օբաման ակնկալում է ստանալ Կոնգրեսի աջակցությունը մթնոլորտ արտանետվող գազերի քանակության նվազեցման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, հանրապետական քաղաքական գործիչները մտադիր են վիճարկել զեկույցը, քանի որ կարծում են, թե կլիմայական փոփոխությունները տեղի են ունենում անկախ մարդու գործունեությունից:
1in.am-ը գրում է.