ՕԵԿ-ին տեղեկացնեմ, որ ոչ հեծանիվ, ոչ էլ նոր բառ են հայտնագործել


18:02 , 6 մայիս, 2014

ՕԵԿ-ը առաջարկում է «պարտադիր» եզրույթը փոխարինել «կամավորով»: Շատ լուրջ ընդդիմադիր են դարձել, տեսնո՞ւմ եք՝ ինչ առաջարկներ են անում:

ՕԵԿ-ին ուզում եմ տեղեկացնեմ, որ իրանք նոր հեծանիվ, առավել ևս նոր բառ չեն հորինել: Պարտադիր կուտակային համակարգի օրինականացման հենց սկզբից մարդիկ այդ առաջարկն անում էին:

ՕԵԿ-ը մեկ էլ շատ կարճ հիշողություն ունի. նրանք արագ մոռացան, որ պարտադիրին կողմ են քվեարկել: Ժողովուրդ, լուրջ մտածո՞ւմ եք՝ մարդիկ պետք ա ասեն. «Այո՛, դուք մեր փրկիչներն եք»:

Ավելի բարոյական կլինի, որ ասեք. «Եկել ենք ընդդիմություն, որ հաջորդ գումարման խորհրդարանում գոնե մի 7 տոկոս մարդու համոզենք, մեզ ձեն տան, մենք էլ մեր տեղը ունենանք արևի տակ»: