17:49 , 6 մայիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելուց առաջ ստուգեք տվյալները: Սա միակ լուծումն է, որն առաջարկում է Միգրացիոն ծառայությունը: Մոտ 40 հազար հայեր ռուսական սև ցուցակում են, Հայաստանն այս պահին ոչինչ անել չի կարող: Հայաստանից արտասահման մեկնող աշխատանքային միգրանտների 90 տոկոսը Ռուսաստան է գնում: Ճշգրիտ վիճակագրություն Ալեքսանդր Մալեևը դժվարանում է նշել, բայց պատճառները հստակ են` գործազրկություն և ցածր աշխատավարձ:
Ռուսաստանում օրենքի խստացումից հետո հայ միգրանտների թիվը նույնպես կրճատվել է: Սա նշանակում է, որ նվազելու են նաև Հայաստան փոխանցվող տրանսվերտները: Գագիկ Եգանյանի հաշվարկով` Ռուսաստանը նույնպես տուժելու է: Հայ միգրանտների թիվը Ռուսաստանում կարող է ավելի կրճատվել: 170 հազար հայեր ռիսկային խմբում են, նրանց անունները դեռ չկան սև ցուցակում, բայց այդ մարդիկ արդեն խախտել են վարչական կամ միգրացիոն օրենքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ