17:30 , 6 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մաց Հյումելսը կրկին գովեստի խոսքեր է հղել իր թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Մխիթարյանը մշտապես ճնշման տակ է դնում ինքն իրեն: Դա նշանակում է, որ նա ալարկոտ չէ:
Մխիթարյանը ցնցող ֆուտբոլիստ է, և մենք բոլորս գիտենք դա: Ով հակառակն է պնդում, ֆուտբոլից ոչինչ չի հասկանում»,- գերմանացի պաշտպանի խոսքերը մեջբերում է Ruhrnachrichten.de-ն: