Սարգիս Հովսեփյանը կգլխավորի 19 տարեկանների հավաքականը


16:59 , 6 մայիս, 2014

Սարգիս Հովսեփյանը կգլխավորի նաեւ 19 տարեկանների հավաքականըArmsport.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Հավաքական թիմերի բաժինը, Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մայիսի 13-ին և 15-ին Երևանում՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, ընկերական հանդիպումներ է անցկացնելու Լեհաստանի Մ-19 հավաքականի հետ:

Ավելացնենք, որ նախորդ տարի մինչեւ 19 տարեկանների հավաքականը գլխավորում էր Աբրահամ Խաշմանյանը, ով հետագայում տեղափոխվեց երիտասարդական հավաքական: