16:21 , 6 մայիս, 2014
Armnewstv.am-ը գրում է.
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան վերահաստատել է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը չի կարող առանձնացվել հիմնական փաթեթից: Լրագրողների խնդրանքով նա արձագանքել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի հայտարարությանը: Հրիստեան նկատել է, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումից հետո Եվրամիության հետ նրա գործակցության փաստաթուղթը Վիլնյուսում արված համատեղ հայտարարությունն է:
-Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը չի կարող առանձնացվել հիմնական փաթեթից, որի շուրջ ընթանում էին բանակցությունները: Եթե ուզում ենք այլ համաձայնագիր ստորագրել, մենք պատրաստ կլինենք քննարկել դա: Բայց նախ պետք է Եվրամիության անդամ երկրների համաձայնությունը ստանալ,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը: