15:07 , 6 մայիս, 2014
Առաջին «Արտ-Ֆեստի» հաջողությունը լավ դուռ է բացել երկրորդի համար, բայց նաև ավելացրել սպասելիքները, մանավանդ, որ այս տանիքի ներքո համախմբվում են երիտասարդները, իսկ արվեստը, ինչպես գիտենք, նոր անունների շնորհիվ է նորանում: Ճանաչել կինո, թատրոն, կերպարվեստ, մուտք գործող կամ մուտքի հայտ ներկայացնող սերնդին, նկատելի դարձնել նրա ներկայությունը, խրախուսել առաջին հաջողությունները և հասարակական ուշադրությունը հրավիրել դրանց վրա, հասկանալ նրանց ձգտումները և վերլուծաբար իմաստավորել դրանք, համագործակցություն խթանել տարբեր ասպարեզների միջև՝ դեռևս ճանապարհի սկզբից: Լավ նախաձեռնություն է, հետաքրքիր: Տոն և քննություն: Ուրեմն, բարի ընթացք արդեն երկրորդ «Արտ-Ֆեստին» և երկար, արգասավոր ճանապարհ:
ԵԹԿՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
պրոֆեսոր Դավիթ Մուրադյան