Սա էլ հո Ղարաբաղի ազատամարտը չի՞, որ կեղծեք


15:00 , 6 մայիս, 2014

Ես զարմանում եմ, որ իմ սերնդի ու նաև ավագ սերնդի մարդիկ Ա.Միկոյանին համարում են երկրագունդը 3-րդ համաշխարհային պատերազմից փրկած անձ: Արա, լավ էլի, մի քիչ շատ չեղա՞վ... Սա էլ հո Ղարաբաղի ազատամարտը չի՞, որ կեղծեք... լիքը ինֆորմացիա կա այս հարցով: ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրոշչովը միջուկային մարտագլխիկներով հրթիռներ տեղակայեց Կուբայում, ու երբ ԱՄՆ նախագահ Ռ.Քենեդին որոշեց հարվածել կղզուն, Նիկիտան հետքայլ կատարեց, իսկ Միկոյանն էլ ԱՄՆ-ում ընդամենը դա ներկայացրեց Քենեդուն: Ուրիշ բան, որ ԽՍՀՄ սննդի արդյունաբերությունը համակարգող Միկոյանը լիքը բան «գողացավ» ամերիկյան տվյալ ոլորտի ընկերություններից ու ներդրեց սովետում. օրինակ, եթե չեմ սխալվում, սառնարանը: Նենց որ, եթե ուզում եք արձան կանգնեցնել, ապա կանգնեցրեք որպես Մոսկվա ամերիկյան սառնարան բերած անձի ու սառնարանային արտադրությունը ներդրած անձի: Թե չէ 3-րդ համաշխարհային պատերազմից փրկած անձ, չէ մի...