Վախճանվել է ՀՀ վաստակավոր մարզիչ Յուրի Բաբայանը


14:22 , 6 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայկական մարզաշխարհը ծանր կորուստ է կրել։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Յուրի Արմենակի Բաբայանը։

«Նա աշխարհի և Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման և պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների` թե մրցագորգի վրա, թե կյանքում և առօրյայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ