Հրդեհ` Ավանում


14:12 , 6 մայիս, 2014

Հրդեհ` ԱվանումPanorama.am-ը գրում է.

Այսօր` ժամը 11.16-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ավան վարչական շրջանի 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.33-ին, մարվել` 11.45-ին:

Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 30 քմ):