13:57 , 6 մայիս, 2014Հարգելի պատմաբաններ,
Հրապարակելով Անաստաս Միկոյանի գրությունները Ստալինին (Հայաստանի գնդակահարվածների պլանը 500-ից աստիճանաբար դարձնել 2000)՝ ճիշտ կլիներ հրապարակել նաեւ այս գրությունների հիմքերը․ դա հայ չեկիստների գերակտիվ գործնեության մասին պաշտոնական վկայություններն են։
Տվյալ դեպքում Միկոյանը արձագանքում էր տեղացիների խնդրանքին, եւ քանի որ իրենք չունեին Ստալինին դիմելու լիազորություն, պարտավոր էր ինքը դա կատարել (այլապես հաջորդ գրությունը կլիներ արդեն այն մասին, որ Միկոյանը խոչընդոտում է ՆԿՎԴ-ի տեղական հաստիքային եւ արտահաստիքային ակտիվիստներին ջանքերին եւ ընթացք չի տալիս նրանց արդար պահանջներին)։
Միգուցե եւ դա եղել է նրա սրտով, բայց նախաձեռնությունը ավելացնել պլանային ցուցանիշները ներքեւից էր գալիս։ Հասարակությունը ոգեւվորությամբ նոր թշնամիներ էր բացահայտում, չեկիստներին բազմաթիվ նոր զոհեր էր մատակարարում, դրա համար պաշտոններ եւ բնակարաններ ստանում, չեկիստները «ստիպված» լրացուցիչ գործեր էին մոգոնում, իշխանությունները «պարտավոր էին» կատարել հանրային պահանջը, իսկ Միկոյանը այս շղթայի միայն վերջին օղակն է եղել։
Իհարկե, Միկոյանը ունի իր պատասխանատվության բաժինը, սակայն պետք չէ տպավորություն ստեղծել, թե իբր միայն Միկոյանի չար դաժան կամքով էր պայմանավորված անմեղ զոհերի թվի քառապատկումը։
Այսօր Միկոյանը չկա, սակայն ակտիվ գործում է հայրենյաց տականքը։
Իսկ քաղաքական առումով Հայաստանը հազար ու մի խնդիր ունի, բայց այս շարքում չկա Միկոյանի արձանը դնելու կամ չդնելու հարցը։