Իսպանիայում հաստատում են. Լուիս Էնրիկեն կգլխավորի «Բարսելոնա»-ն


11:42 , 6 մայիս, 2014

1374403926_luis_091in.am-ը գրում է.

Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկությունների համաձայն` «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան բանակցել է «Սելտա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:

Նշվում է, որ բանակցությունները հաջող ավարտ են ունեցել և մասնագետը համաձայնել է գլխավորել կատալոնական ակումբը:

Այդպիսով, «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Լուիս Էնրիկեն կփոխարինի Խերարդո Մարտինոյին: Չնայած տարբեր շրջանակներում հաստատում են շրջանառվող լուրերը, բայց պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն եղել: