Երբևիցէ գոյություն ունեցած ամենամեծ հայկական բանակը եղել է Հայրենականի տարիներին


11:37 , 6 մայիս, 2014

Մայիսի 9-ին մնաց 3 օր, և շարունակում եմ Հայրենական Մեծ պատերազմում տարված փառահեղ հաղթանակի մասին հետաքրքիր փաստերի շարքը: Այսօր ներկայացվելիք փաստերի համար շնորհակալ եմ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով մի շարք հետաքրքիր փաստերով կիսվեց:

Ուրեմն, հարգելի հայություն, երբևիցէ գոյություն ունեցած ամենամեծ հայկական բանակը եղել է հենց Հայրենականի տարիներին, և հաշվել է մոտ 600.000 հայ: Դա մոտավորապես երկու անգամ ավելի մեծ է քան Տիգրան Մեծի բանակը՝ հայկական պետակականության ամենաուժեղ պահերին, բայց անգամ Տիգրան Մեծ-ի 300.000-անոց բանակում հայերը փոքրամասնություն էին, իսկ Կարմիր բանակում մարտնչած հայազգի սպայության քանակն այնքան էր, որ կարելի է մոտ 2-միլիոնանոց բանակ կազմել, որի հրամկազմը բաղկացած կլիներ բացառապես հայերից:

Ընդ որում, հարցը միայն բանակի մեծությունը չէ: Հայ մարտիկները ու միավորումները կռվել են բացառիկ խիզախությամբ ու անձնուրաց, ինչի մասին վկայում են այն փաստերը, որ մենք տվել են մոտ 50 տոկոս կազմող մարտական կորուստներ և ողջ պատերազմի ընթացքում չի գրանցվել զանգվածային դասալքության, դավաճանության, գերի հանձնվելու ոչ մի դեպք՝ հայկական միավորումների շրջանականերում:

Փառք մեր պապերին, երկար կյանք ողջ վետերաններին և ամոթ նրանց, ովքեր ասում են, որ սա մեր հաղթանակը չէ: