«Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվել


10:54 , 6 մայիս, 2014

«Երեխու նման լացում ա». Մամիկոն Խոջոյանը դեռ չի կազդուրվելPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանական գերության մեջ մի քանի ամիս անցկացրած Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, չի կարողանում քայլել, իսկ վիրահատած ձեռքն ամբողջությամբ ուռել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա դուստրը՝ Հեղինե Խոջոյանը:

«Վիրահատած կուռն ամբողջն ուռել ա, ահավոր ցավում ա, տեղաշարժ չի կարում ըլնի, երեխու նման լացում ա»,- ասաց տիկին Հեղինեն՝ նշելով, որ իրենց մոտ աշխատող բժիշկները մեկ-մեկ գալիս նայում են, վիրակապ են դնում ու գնում:

«Զգում ենք, որ էն Մամիկոնը չի, ուռած վիճակում ա, չենք հասկանում ինչ ա կատարվում հետը: Տեղից վերցնում ենք, դնում աթոռին, հետո տանում անկողին, զուգարան չի կարում գնա»,- ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր աղբյուր գյուղի բնակիչը: 

Նրա խոսքով, սոցիալական պայմանները ծանր են և հազիվ են հասցնում Մամիկոն Խոջոյանին անհրաժեշտ հիգիենիկ պարագաները գնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ