11:02 , 6 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սպանվել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի թիկնապահներից մեկը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը:
Դեպքի առթիվ սկսվել է քրեական հետաքննություն: Լեյտենանտ Մարկո Կորտեսը սպանվել է մայիսի 4-ին՝ մայրաքաղաքի շրջաններից մեկում:
«Նախնական տվյալներով՝ իր ավտոմեքենայով ընթացող Կորտեսի վրա կրակել են նրա կողքով անցնող ավտոմեքենայից»,- ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ լեյտենանտին սպանած հանցագործները, հնարավոր է, ցանկացել են առևանգել նրա ավտոմեքենան:
Հաղորդվում է, որ նա եղել է ոչ միայն Մադուրոյի, այլև Ուգո Չավեսի թիկնապահը: