09:26 , 6 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Երեքշաբթի օրվանից՝ մայիսի 6-ից, Նյու Յորքում սկսում է գործել հասարակական վայրերում էլեկտրոնային ծխախոտների օգտագործման արգելքը: Արգելվում է դրանք ծխել ռեստորաններում, բարերում, այգիներում և լողափերում: Սահմանափակման նպատակն է կանխել նման վնասակար սովորության նկատմամբ երիտասարդության հակվածությունը: Նման միջոցառումները նաև կապված են այն բանի հետ, որ էլեկտրոնային ծխախոտների անվտանգությունը դեռևս ապացուցված չէ՝ գրում է France 24-ը:
Նյու Յորքում ծխելու դեմ պայքարի հետագա աննախադեպ քայլը կկիրառվի մայիսի 18-ին: Այդ օրվանից քաղաքում կարգելվի ծխախոտային արտադրանքի և էլեկտրոնային ծխախոտների վաճառքը 21 տարեկանից ցածր անձանց: