Լրագրողների պաշտպանության կոմիտեն Կիևին կոչ է արել ապահովել մամուլի անվտանգությունը


08:51 , 6 մայիս, 2014

9956245661in.am-ը գրում է.

Նյու Յորքում տեղակայված միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն, Կիևի իշխանություններին կոչ է արել կատարել լրագրողների պաշտպանությանը վերաբերող իր խոստումները՝ այն բանից հետո, երբ Օդեսայի արյունահեղությունների ժամանակ սպանվել են 3 թղթակիցներ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում պահել լրագրողների անվտանգության երաշխավորմանն առնչվող խոստումները և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:

Կոմիտեն հիշեցնում է, որ ապրիլի 26-ին Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովը իրավապահ մարմիններին կարգադրել է ապահովել լրագրողների անվտանգությունը Ուկրաինայի արևելքում գործողության ժամանակ: