ԱՄՆ-ի պատճառով մեծացել է պատերազմի հավանականությունն Ասիայում. ԶԼՄ-ներ


00:57 , 6 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Վիետնամը Չինաստանից պահանջել է դադարեցնել նավթի հորատման աշխատանքները Հարավ-չինական ծովում, որը վիճահարույց տարածք է Չինաստանի և Վիետնամի համար: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Fox News-ին հղումով, փորձագետների կարծիքով՝ Չինաստանի նմանօրինակ վարքագիծը կարող է հակամարտություն հրահրել, որի մասնակից կողմերից մեկը կարող է դառնալ ԱՄՆ-ը:

Հարավ-չինական ծովի ջրերում նավթի և գազի մեծ պաշար է առկա, և այն վիճահարույց տարածք է համարվում Վիետնամի, Չինաստանի և Ֆիլիպինների համար:

Ավելի վաղ Չինաստանի ծովային անվտանգության վարչակազմի կայքում նախազգուշացում է հայտնվել այն մասին, որ մայիսի 4-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում հորատման համար նախատեսված CNOOC 981 սարքավորումը կգործարկվի Հարավ-չինական ծովում՝ Պարասելյան կղզիների մոտակայքում: Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ այդ ժամանակահատվածում արգելվում են նավարկությունները աշխատանքների անցկացման վայրից 4.8 կմ շառավղով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ