22:32 , 5 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Գերմանիան առաջիկայում չի ծրագրում իր ռազմական դիտորդներին Ուկրաինա ուղարկել` ԵԱՀԿ նոր հնարավոր առաքելության շրջանակներում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Նրա տվյալներով` մինչ մայիսի 25-ը Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունները Բունդեսթագի զինծառայողներն այդ երկիր չեն ուղարկվի:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սլավյանսկում աշխարհազորայինները ԵԱՀԿ յոթ ռազմական փորձագետներին և նրանց ուղեկցող ուկրաինացի սպաներին հանձնել են Ռուսաստանում մարդու իրավունքների նախկին լիազոր Վլադիմիր Լուկինին: